Հայաստանը կանգնեց ՌԴ-ի թիկունքին. Ռուսաստանին ԵԽ-ից հանելու նախագծին մենք դեմ եղանք. Աղաջանյան

 ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հաստատեց, որ Հայաստանը դեմ է քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։ Աղաջանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց այդ մասին` խոսելով քվեարկության մասին։

56709803784847

«Մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ այս կոնֆլիկտը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։ Իսկ որպեսզի դիվանագիտական ճանապարհով խնդիրը լուծվի, դիվանագիտական խողովակները, բնականաբար, պետք է առկա լինեն»,–ասաց Աղաջանյանը։

4e5646575

Նրա խոսքով` որքան դիվանագիտական խողովակները կտրվեն, պակասում է հավանականությունը հենց դիվանագիտական ճանապարհով լուծելու հավանականությունը։ Հենց այս համատեքստում է, ըստ Աղաջանյանի, ՀՀ–ն դեմ քվեարկել Ռուսաստանի ներկայացվածությունը ԵԽ-ում դադարեցնելուն։