sahman

Ազատագրում շարժումն իր ֆեյսբուքյան էջում հենց նոր տարածել է մի տեղեկություն, ըստ որի հայկական կողմը մեկ ժամ առաջ Ջերմուկի կողմում գերի է վերցրել երկու ադրբեջանցու։

dr

Ռազմագերիներից մեկը կոչումով կապիտան է։ Ինչ նպատակով են նրանք հատել հայկակն սահմանը, դեռևս հայտնի չէ, բայց հայկական կողմը պնդում է որ նրանք լրտեսներ են եղել։ Ադրբեջանական կողմը այս մասին դեռևս ոչ մի մեկնաբանություն չի արել։ Ըստ վերջին տվյալների՝ ադրբեջանցի ռազմագերիներին արդեն տեղափոխել են Երևան։