Մարությանն հետ է գալի՞ս. նրա գրասենյակի պաշտոնական բացումն արդեն տեղի է ունեցել

Հայկ Մարությանն քաղաքապետի պաշտոնից հեռացնելուց հետո, իշխանությանը կարծես չի հաջողվում նրան նաև քաղաքական դաշտից հեռացնել: Մարությանն իր հեռանալուց առաջ էլ հայտարարեց, որ ինքը շարունակելու է մնալ երևանցո կողքը ու լուծել իր քաղաքի հարցերը: Ահա շատ չանցած, արդեն տեղեկություններ կան, որ Մարությանն հետ է եկել:

marutyan

Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրասենյակ է բացել։  Նախկին քաղաքապետի գրասենյակը հունվարի սկզբից է գործում։

Տեղեկացանք նաև, որ Մարությանի գրասենյակը հիմնականում էլեկտրոնային փոստի եղանակով է կապ հաստատում թե՛ քաղաքացիների, թե՛, ինչպես պարզվեց, մեզ՝ լրագրողներիս հետ։ Մեր ձեռքի տակ հայտնված հեռախոսահամարին գրասենյակը ներկայացնող աղջիկը պատասխանեց, բայց հորդորեց բոլոր տեսակի հարցերը գրավոր ուղղել։

hayk-marutyan

Այնուամենայնիվ, պարզեցինք, որ Մարությանի գրասենյակը քաղաքացիների հետ կապ պահելու ու համայնքային խնդիրներով զբաղվելու գործառույթ է որդեգրել։