Տեսեք՝ ինչ օրն են գցել Հայաստանի օրհներգն անարգած ադրբեջանցուն․ Նրան որակազրկել են, զրկել մեդալից (Տեսանյութ)

Այս օրերին Հռոմում ընթանում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, ուր մեր ըմբշամարտի հավաքականը նույնպես մեծ ներկայացվածություն ունի։

Նախօրեին մի միջադեպ տեղի ունեցավ, անշուշտ, Հայաստանի օգտնին։ Նախ հայտնի դարձավ այն մասին, որ ըմբիշ Հայկ Պապիկյանը եզրափակիչում մարզական սխրանք գործեց։

Դժվարին ու լարված գոտեմարտի ավարտից 4 վայրկյան առաջ, երբ Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովը հաղթում էր 2։1 հաշվով, հայ ըմբիշը կարողացավ արագության ու ճկունության շնորհիվ հնարք կիրառել ու առաջին ոսկե մեդալը բերել ազատ ոճի Հայաստանի հավաքականին։

Պարգևատրման արարողության ժամանակ պարտված ադրբեջանցի իջավ պատվո պատվանդանից այն բանից հետո, երբ հնչում էր Հայաստանի օրհներգը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան՝ հավելելով, որ ֆեդերացիան տեղում բողոքել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվել է, զրկվել մեդալից ու հեռացվել է։ Տեղի է ունեցել նոր պարգևատրություն։

Առաջարկում ենք դիտել տեսանյութը․