Ուկրաինա ապրանք հասցնող հայկական բեռնատարները հայտնվել են հրետակոծության տակ. բեռների մի մասը թալանվել է

Ռուս-ուկրաինական պատերազմը, ի թիվս տնտեսական սանկցիաներով պայմանավորված խնդիրների, նաեւ լոգիստիկ խնդիրներ է առաջացրել Ուկրաինայի հետ բեռնափոխադրում ունեցող երկրների համար։ Անմասն չէ նաեւ Հայաստանը։

87548967448764

Հիմա հայ բեռնափոխադրողները հայտնվել են բարդ խնդրի առջեւ՝ նրանց բեռնատարները մնացել են Ուկրաինայի տարբեր քաղաքներում, նավահանգիստներում եւ չեն կարողանում դուրս գալ, անգամ թալանվում են, վնասվում, հայտնվում հրետակոծության տակ։ Վտանգված է նաեւ վարորդների կյանքը։

94789567957

«Ուկրաինան բավականին լուրջ շուկա եւ մատակարար էր Հայաստանի համար, եւ էդ ամբողջը կորավ՝ ե՛ւ մատակարարումը, ե՛ւ շուկան։ Իսկ մասնավորապես այս պահին, այո, կան խնդիրներ, այսինքն՝ կան բեռներ, որոնք տեղ չեն հասել, գտնվում են նավահանգիստներից դուրս գտնվող տարածքներում եւ չեն կարողանում հասնել ո՛չ Կիեւ, ո՛չ նշանակման մյուս կետեր, ո՛չ էլ այնտեղից դուրս եկած բեռները կարող են ինչ-որ ձեւով գալ հասնել Հայաստան։ Հիմա մենք ունենք այդ խնդիրները, որոնք փորձում ենք լուծել»,-պատմեց Գագիկ Աղաջանյանը