Գիտեք՝ հայկական որ տեղանուններ են Google-ում արդեն փոխարինվել ադրբեջանականով

Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում Ղարաբաղի մի շարք հայկական տեղանուններ Google Maps հավելվածում փոխարինվել են ադրբեջանականով:

map

Դեկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել է Google ընկերությանը՝ խնդրելով հրաժարվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղում գտնվող տարածքների հայկական անվանումներից։

goris

Հունվարին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Նամակ է հղել Google ընկերությանը՝ կոչ անելով չհեռացնել հայկական աշխարհագրական անվանումները թվային քարտեզներից։ Այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի քաղաքների և շրջանների անունները Google Maps հավելվածում նշված են ադրբեջաներեն և հայերեն տարբերակներով: