«Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը օգտագործած թուրք իրավաբանին արդարացրեցին և ազատ արձակեցին

Թուրքական դատարանն անսպասելիորեն արդարացրել է «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» արտահայտություններն օգտագործելու համար քրեական հետապնդման ենթարկված Դիարբեքիրի փաստաբանների պալատի ղեկավարներին:

152496798

Նշվում է, որ փաստաբանական պալատի նախկին նախագահ Ահմեթ Օզմենի, ներկայիս նախագահ Նիհաթ Էրենի և գործադիր խորհրդի 8 այլ անդամների նկատմամբ դատավարություն սկսելու պատճառ էր հանդիսացել 2016 և 2018 թվականներին պալատի կողմից Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարությունները և թուրքական ԱԹՍ-ների իրականացրած մի գործողության վերաբերյալ հրապարակած զեկույցը: Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարություններում առկա են եղել «Հայոց ցեղասպանություն», «Մեծ եղեռն» արտահայտություններ, ինչպես նաև Անկարային պատմության հետ առերեսվելու կոչեր:

turkey-parliament

Դատարանը, որպես արդարացման պահանջի հիմք, նշել է, որ կասկածյալների արտահայտությունները պետք է դիտարկել խոսքի ազատության սահմաններում, քանի որ հավաքված փաստերը ցույց են տալիս, որ նրանք արտահայտությունները հասարակական անվտանգության տեսանկյունից բացահայտ վտանգ չեն պարունակում դրանցում բռնության ու սպառնալիք առկա չէ: