hayr-vordi

Ես շատ եմ ցավում, որ ծնողների չստացված հարաբերությունների պատճառով, երբեմն երեխաներն են տուժում: Իմ դեպքում հենց այդպես է եղել: Մայրս ու հայրս շատ երիտասարդ տարիքում են ամուսնացել:

hayr-vordi

 Տատս բնավորությամբ շատ բարդ մարդ է եղել ու ծնողներիս հարաբերություններին շատ է խառնվել: Մորս համար դժվար է եղել նման պայմաններում ապրելը ու հորս խնդրել է գնան առանձին ապրեն: Տատիկիս միայնակ չթողելու համար, պապաս նախընտրել է մորս լքել: Ես չեմ մեղադրում ոչ մեկին, քանի որ ինքս էլ չգիտեի՝ ինչպես կվարվեի, կամ որ տարբերակն է ճիշտը: Հեռանալուց հետո մայր ինձ վերցրել է ու տարել Ամերիկա՝ քեռուս մոտ:

old-men

Ես ավելի քանի 25 տարի Հայաստան չէի եկել ու հորս տեսնելու հնարավորություն չեմ ունեցել: Այս տարի առաջին անգամ եկա ու մեծ ցանկություն ունեի հորս գտնել ու նրա հետ խոսել: Գտնելը դժվար չէր, քանի որ մայրս նրա բարեկամներից մի քանիսի հետ շփումը պահել էր: Չեմ կարող խոսքերով բացատրել՝ ինչ զգացի այդ պահին, երբ տեսա հորս: Մենք հիմա իրար խոստացել ենք, որ այլևս չենք բաժանվելու իրարից: Ծնողներիս սխալի պատճառով ես զրկված եմ եղել հայրական ջերմությունից, բայց էլ չեմ ուզում շարունակ հետ գնալ ու անցյալով ապրել: Հիմա վայելում եմ նրա ներկայությունը ու ամեն օր շփվում նրա հետ: