hay

Հայաստանից դուրս ձևավորված հայկական սփյուռքը մի օր ցանկություն է ունենալու վերադառնալ իր հայրենիք։ Այս փաստը հաշվի առնելով իշանությունները քայլեր են ձեռնարկում այդ գործընթացը հեշտացնելու և արագացնելու համար։ Խնդիրը պետության համար բավականին խնդրահարույց է, քանի որ հայրենիք վերադարձող յուրաքանչյուր մարդ՝ առաջին հերթին պետքէ վստահ լինի, որ այստեղ կկարողանա գտնել աշխատանք և ունենալ բարեկեցիկ ապագա։

hay

Հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծման աշխատանքների ղեկավար, հայրենադարձ Մարգարիտա Բաղդասարյանը նշեց, որ խնդիր է դրված հայրենադարձներին ուղղված աջակցությունն իրականացնել ավելի համակարգված ու լայն մասշտաբով:

hay

«Պետության համար հայրենադարձությունը ռազմավարական շատ կարևոր կետ է: Կենտրոնի ստեղծման գործընթացը բխում է հենց այդ ռազմավարությունից: Ներկա իրավիճակն այն է, որ հայրենադարձը, Հայաստան տեղափոխվելիս, տարբեր հարցերի հետ կապված բախվում է մի շարք խնդիրների ՝ թղթաբանություն, ընդհանուր ինտեգրում: Մեր գրասենյակը ներկայում էլ այդ հարցերով զբաղվում է»:

Հայաստան տեղափոխվելու հարցերով հետաքրքրվածների թիվը մեծ է: Գրասենյակը տարվա ընթացքում ընդունել է մոտ հազար հայրենադարձի ու ունեցել է 3 հազարից ավելի նամակագրություն: Հանձնակատարի գրասենյակ ուղարկված նամակների մեծ մասը հայրենադարձությանն է վերաբերվել: