Խոսքը մեծ հայրենասերի մասնին է, ով վրեժ լուծեց իր ժողովրդի անունից ու ողջ կյանքում անցկացրեց բանտում՝ մեկ վայրկյան անգամ չզղջալով իր արածի մասին: Գուրգին Յանիկյան, մարդ, ով հանուն հայության հայտնվեց Կալիֆորնիայի բանտում: Ինչու՞ և ինչպե՞ս:

1973թ. հունվարի 27-ն էր, երբ Յանիկյանը թուրք հյուպատոսին եւ փոխհյուպատոսին՝ Մեհմեդ Բայդարին ու Բահադըր Դեմիրիին, հրավիրեց Կալիֆոռնիայի Սանտա Բարբարա քաղաքի «Բալթիմոր» հյուրանոց։ Հրավերը թուրքերն ընդունել էին, որովհետեւ Յանիկյանը թաքցրել էր իր հայ լինելը և խոստացել էր նրանց նվիրել աշխարհի տարբեր գործիչների ստորագրությամբ թուրքական հին դրամներ և Աբդուլ Համիդի սենյակից հանված մի կտավ։

«Հանդեպ նրանց, որոնք ինքնակամ գալու էին ինձ տեսնելու, ես ոչ մի զգացում չունեի: Նրանք ինձ համար միջոց էին` հասնելու ցանկությանս: Արցունքները թափվում էին աչքերիցս առանց հեկեկանքի, բայց այդ խղճալու կամ տատանվելու արցունքներ չէին, այլ` կատաղության, որ դեպքերի ընթացքն այնպես դասավորեց, որ ես դիմելու եմ մի միջոցի, որին միշտ դեմ եմ եղել»:

78-ամյա Յանիկյանը` ԱՍԱԼԱ-ի նախահայրը, թուրք դիվանագետների ուղղությամբ 9 փամփուշտ արձակեց։ Զանգահարեց ոստիկանություն,  ապա նրանց ժամանելուց հետո հայտարարեց, որ ինքն է սպանության հեղինակը։ Դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 1984-ի փետրվարի 10-ին բանտից փոխադրվեց հիվանդանոց, որտեղ եւ մահացավ 17 օր հետո։

Նրա Մահվան լուրը տարածվեց ողջ Կալիֆորնիայով: «Ազգությամբ հայ գրող եւ ճարտարագետ Գուրգեն Մկրտիչ Յանիկյանը, ով 1973թ. Կալի‎ֆոռնիայում սպանեց երկու թուրք հյուպատոսների, երկուշաբթի օրը բնական մահով բանտում կնքեց իր մահկանացուն: Նա 88 տարեկան էր: Սպանություն կատարելու համար նա 1973թ. հուլիսին դատապարտվել էր ցմահ բանտարկության»: