Ադրբեջանիները, հայերից ոգեշնչված, հայրենասիրական դաստիարակության մասին օրենք են մշակում

Ադրբեջանի խորհրդարանում նախապատրաստվում է նոր օրենք «Հայրենասիրական դաստիարակության մասին»։ Փաստաթուղթը դեռևս պատրաստ չէ, սակայն արդեն բուռն քննարկումներ է առաջացրել սոցցանցերի ադրբեջանական տիրույթում։ Պատմաբանի, քաղաքական մեկնաբանի և դիվանագետի մեկնաբանությունները։

hayrenasirutyun

Ադրբեջանի գիտության և կրթության կոմիտեի 2022 թ-ի գարնանային նստաշրջանի աշխատանքը «Հայրենասիրական դաստիարակության մասին» նոր օրենքի մշակումն է լինելու։

parlament

Առաջին անգամ նման օրենքի մշակման պլանների մասին Միլլի Մեջլիսի կուլիսներում սկսել էին խոսել անցյալ տարվա սեպտեմբերին։ Սակայն այն ժամանակ օրենքն այդպես էլ չէր մշակվել, և դրա մասին բարեհաջող մոռացել էին։