Հայուհին նոկդաուն արեց ադրբեջանուհուն Թուրքիայում․ Կեցցե՛ն մեր հզոր մարզուհիները․ Տեսանյութ

Այս օրերին Թուրքիայում՝ Էրզրումում, ինչպես արդեն հայտնի է, այս օրերին անցկացվում է բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ մի շարք հզոր պատանի մարզիկների ներգրավմամբ, ովքեր մեծ ներուժ ունեն այս մրցաշարում մեալներ նվաճելու։

Մեր հայ մասնակիցներին ցանկացած մրցման ու առաջնության ճանապարհելիս, անկեղծորեն նշենք, որ բոլորս էլ սպասում ու ակնկալում ենք միայն ու միայն հաղթանակներ, որ մեր մարզիկները կերտում են տարբեր ռինգերում։

Այս անգամ էլ բացառություն չէ։ Մեր հզոր մարզիկներից միայն ու միայն լավ լուրեր ենք ակնկալում։

Մրցաշարի ընթացքում արդեն իսկ մեր հայ մարզիկը հաղթել է թուրքին, սակայն այս անգամ էլ եկեք դիտենք, թե ինչպես է մեր հայ մարզուհին նոկդաունի ենթարկում ադրբեջանցուն։ Առաջարկում ենք դիտել տեսանյութը, որ հրապարակել է Հայաստանի Բռնքամարտի ֆեդերացիան։