Մխիթարյանի ծառայություններով արդեն հետաքրքրված է այս ակումբը․ բանակցությունները ընթացքի մեջ են

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Լիգա 1, տեղեկացնում է Match Tv-ի լրագրող Արարատ Մամբրեյանը։ Ըստ նրա, Հենրիխի ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։

35664-4657

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչներն արդեն իսկ կապվել են ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ հնարավոր գործարքը քննարկելու համար։

4654657-45658

Նշվում է, որ Մխիթարյանը ևս դեմ չէ կարիերան Ֆրանսիայում շարունակելու տարբերակին։ Մամբրեյանի փոխանցմամբ՝ Մխիթարյանի տեղափոխությունը Ռուսաստան քիչ հավանական է։ Փոխարենը որպես այլընտրանքային տարբերակ կարող է լինել MLS տեղափոխությունը։ Հիշեցնենք, որ 2022-ի ամռանը լրանում է Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ։