Zinvor

Պատերազմից հետո, շատ քչերն են դեռևս կարողացե հավաքել իրենց, մոռանալ անցյալում թողածը՝ ու նոր էջից սկսել ապրել: Այս Երեք ընկերները մեկ բռունց դարձած՝ կարողացան իրենց ուժն ու կարողությունը դնել հանուն նոր գաղափարի:

Գյումրիում հունվարի 30-ին բացվեց դիզայներական ընկերություն, որը հիմնել են Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երեք ընկերներ։

zinvorner

Ընկերությունը Գյումրիում հիմնադրելու որոշումը նրանք կայացրել են հայրենի քաղաքը զարգացնելու ու հայրենի հողին ամուր կանգնելու նպատակն ունենալով։ Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից երեք ընկերով են կյանքի կոչել: Պատերազմի օրերին համընկնող ժամկետային զինվորական ծառայությունը տարբեր զորամասերում են անցկացրել, բայց այդ օրերի հիշողությունները երեքի մոտ էլ նույնն է: Անկեղծանում են՝ երկար ժամանակ էր պետք այդ օրերի «թմբիրից» արթնանալու համար, թեև եղածը մոռանալ չի ստացվում: Հայրենիքում գործ դնելու որոշումը հեշտ չի տրվել:

Zinvor

«Զորացրվելուց անմիջապես հետո միայն մեր կորուստների, ու դժվար օրերի մասին էինք հիշում, հետո մեր մեջ ուժ գտանք ու որոշեցինք՝ մեր ուժերով պետք է ամուր պահենք մեր հայրենիքը՝ մեր մասնագիտությամբ աշխատելով: Սա հայրենի երկրում նոր էջի սկիզբ է: Չենք մոռանա մեր զոհված ընկերներին, բայց միայն հետ նայելով չենք ուզում ապրել»,-պատմում է 22-ամյա Ռաֆայել Չախալյանը, ով պատերազմի օրերին եղել է Մարտակերտում: