Ինչպես հայրը և երկու որդիները օրերի տարբերությամբ անմահացան. որդեկորույս մոր վիշտը ոչոք չի կարող սփոփել

Պատերազմը որքան կարողացավ մեզանից տարամ մեր թանկ ու հարազատ մարդկանց: Ընտանիքներ եղան, որոնք այդ օրերին կորցրեցին իրենց տան տղամարդկանցից մի քանիսին միաժամանակ: Մայրերեը կորցրեցին և՛ իրենց ամուսիններին, և՛ իրենց զավակներին: Ավելի ահավոր բան չէր կարող լիներ: Հիմա նրանց հարկավոր է մեր բոլորի աջակցությունն ու հոգատարությունը, որպեսզի կարողանան ապրել:

yerablur

44-օրյա պատերազմում Հադրութի Քյուրաթաղ գյուղից Ղարայանների ընտանիքը երեք զոհ է ունեցել․ Գարեգին Ղարայանը և նրա երկու որդիները՝ 21-ամյա Դավիթն ու 23-ամյա Վազգենը զոհվել են օրերի տարբերությամբ, հուղարկավորվել Եռաբլուրում։ Գարեգինն ավագ որդու հետ պատերազմ էր մեկնել կամավոր։ Կրտսեր որդին՝ Դավիթը, ժամկետային էր, ով իր վաշտի անձնակազմի հետ զոհվել է հոկտեմբերի 11-ին՝ Հադրութում և հետմահու արժանացել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։

zinvor

Հայրենիքի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար Արցախի նախագահի՝ 2022թ․ հունվարի 11-ի հրամանագրերով Գարեգին Էդուարդի Ղարայանին շնորհվել է  «Մարտական խաչ» 1-ին, իսկ Վազգեն Գարեգինի Ղարայանին՝  «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։

Հունվարի 17-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պետական պարգևները հանձնել է որդեկորույս մայրեր Նուշիկ և Վեներա Ղարայաններին։