heros

Ժպտուն աչքերով կենսախինդ այս տղան Արցախյան 44-օրյա վայրագությունների ժամանակ անմահացած Արթուրն է, 19-ամյա ժամկետային զինծառայող Արթուր Բալասանյանը:

Սեպտեմբերի 27-ին՝ հարձակումը սկսվելուն պես, Արթուրը իր դիրքապահ ընկերների հետ գտնվում էր առաջնագծում:

herosner

«Հարձակման ժամանակ առաջին հարվածը տղաները վերցրել են իրենց վրա… Անձնազոհ կռիվ տալով թշնամու դեմ՝ Արթուրն անմահացավ մարտի դաշտում, հենց առաջին օրը, 5 ընկերների հետ միասին: Հենց իրենց դիրքի ուղղությամբ է հրետանու և անօդաչուների առաջին հարձակումը եղել, տղերքը մնացել են ու մինչև վերջ կռվել:

herosner

Արթուրը հայրենասիրության բացառիկ օրինակ էր, նրա համար հպարտությունն ու լեգենդը Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր: Հաճախ է կրկնել Սպարապետի այն խոսքը, որ այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:

Արթուր Սերյոժայի Բալասանյանը ծնվել է 2001թ. հունվարի 28-ին՝ բանակի օրը, Երևանում: