Կապիտուլյանտը հերթական դավաճանական սուտն է ասել. Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Կապիտուլյանտը հերթական դավաճանական սուտն է ասել, թե իբր Մադրիդյան սկզբունքների ճանաչմամբ Հայաստանը 2007 թ․-ին Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս։ Չկա նման բան։

Մադրիդյան դրույթներում արձանագրվել է ինքնորոշման իրավունքի սկզբունքը, որը նշանակում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճանաչում որպես պետականաստեղծ սուբյեկտ, որը կարող է ինքնորոշվել, բնականաբար՝ Ադրբեջանի կազմից դուրս։

Հենց կապիտուլյանտին անգամ օտար ղեկավարներն են ասել, որ Իլհամ Ալիևը հասկանում է, որ Արցախը նախկին սահմաններով այլևս չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։