demirchyan

Կարեն Դեմիրճյանը եղել է այն քաղաքական գործիչներից, ով չափից ավել հավասարակշռված էր, ու իր գործում բացարձակ գիտակ մարդ: Նախագահների հետ հանդիպումներից առաջ, ասում էին Դեմիրճյանը նախապես սկսում էր հետաքրքրվել տվյալ անձի հետաքրքրություններով, նախասիրություններով, որպեսզի Հայստան այցի ժամանակ կարողանար նախագահների կամ պաշտոնյանների համար նաև հետաքրքիր օր ապահովել:

heydar

Շատ քիչ նախագահներ են այդպես վարվում: Նրանց մեծ մասին, հիմնականում հետաքրքրում է գործնական հարաբերությունները ու ոչ ավելին: Ալիևի Հայաստան այցի ժամանակ ասում են՝ Դեմիճյանը նույն կերպ է վարվել, նրա համար հյուրասիրություն է կազմակերպել Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում:

demirchyan

Օրվա ավարտին Ալիևը անկեղծացել է լրագրողների հետ հանդիպմանը ու ասել, որ ինքը Կարեն Դեմիրճյանի հետ մեծ հարգանքով ու հիացմունքով է շփվում: Գործնական հարաբերություններից բացի Դեմիճյանը նաև հետաքրքիր ու շատ հումորով անձնավորություն է: