ՀՀ քաղաքացիություն ստանալու կարգն հեշտացվում է. ի՞նչ բացասական կողմեր է այն ունենալու

ՀՀ կառավարությունը մտադիր է հեշտացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն տրամարդելու կարգը։ Հավաստի աղբյուրներից տեղեկանում ենք, որ ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կամ այն վերականգնելու կարգի մեջ փոփոխություններ անելու նախագիծը կամ դրա նախնական տարբերակն այժմ կառավարական կաբինետում է։

7893476974

ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը պարզեցնելը, ըստ մասնագետների, թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր ունի։ Դրականն այն է, որ սփյուռքի մեր հայրենակիցները ստիպված չեն լինի տարիներով սպասել ու բյուրոկրատական քաշքշուկների մեջ ընկնել Հայաստանի քաղաքացի համարվելու համար։

5794679578

Բացասականն այն է, որ կոմունիկացիաների ապաշրջափակման ու հակառակորդ հարևանների հետ բարիդրացիության գնալու շրջանակներում մեծ է ռիսկը, որ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ցանկություն ու նպատակ նաև թուրքերն ու ադրբեջանցիները կարող են ունենալ, եւ հեշտացված կարգով ՀՀ անձնագիր ստանալը, փաստորեն, նաև նրանց կարող է հասանելի լինել։