Մայրս մինչև վերջ թաքցրել էր իր հիվանդությունը. ես չեմ կարողանում հաշտվել նրա արածի հետ

Ինձ համար շատ դժվար է խոսել մի մարդու մասին, ում ամենից շատն եմ սիրել, բայց նա էլ իմ, կողքին չէ: Մայրս շատ զուսպ կին էր: Երբեք չէր ցանկանում մեզ համար խնդիրներ առաջացնել: Ամեն բան փորձում էր այնպես անել, որ մեզանից գաղտնի լինի:

hospital

Նույնը նաև իր հիվանդության ժամանակ արեց: Նրա մոտ բժիշկները քաղցկեղ էին հայտնաբերել, բայց նա ամիսներ շարունակ մեզանից գաղտնի էր պահել այդ հանգամանքը, մինչև դանակը հասել էր ոսկորին ու էլ պահելու հնարավորություն չի ունեցել:

hospital

Ես շատ եմ ցավում, որ նա նման կերպ որոշեց վարվել մեզ հետ: Հավանաբար մտածել էր երեխաներիս համար խնդիրներ չառաջացնեմ, հատկապես, որ այդ ընթացքում մենք ֆինանսական լուրջ խնդիրների առաջ էինք, բայց դա ոչ մի կերպ չի արդարացնում նրա արածը: Հաճախ եմ ինձ մեղադրում, որ չկարողացա մորս համար մի բան անել ու այդ մտքից երբեմն գժվում եմ: Շատ կցանկանայի, որ մայրս հիմա իմ կողքին լիներ ու ես հնարավորություն ունենայի նրա հետ այս մասին խոսել ու լսել նրա պատասխանը: