tumanyan

Օրերս լույս է տեսել գրականագետ Վանո Եղիազարյանի՝ «Հովհաննես Թումանյանը եւ նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» գիրքը:

tumanyan

Գիրքը նվիրվել է Հովհաննես Թումանյանին եւ Հրանտ Մաթեւոսյանին: Վանո Եղիազարյանը երկու տասնյակ ուսումնասիրությունների, ինչպես ինքն է ասում՝ «բանասիրական որոնումների», հայագիտական ուսումնասիրությունների հեղինակ է. Թլկուրանցի, Մխիթար Սնեցի, Սեբեոս, Գրիգոր Ակներցի, Հովհաննես Սարկավագ Իմաստասեր:

tumanyan

«Հովհաննես Թումանյանը եւ նրա եղբայր Ռոստոմի սպանության առեղծվածը» ուսումնասիրության նպատակը, ըստ հեղինակի, պատմականորեն քննելն էր բանաստեղծի եղբոր՝ Ռոստոմի գործունեությունն իր միջավայրի, ժամանակի մեջ, պարզել նրա անվան շուրջ աղմուկի կապը բանաստեղծի եւ մեկ դար առաջ մամուլում նրա ունեցած բանավեճերի հետ, բացահայտել ճշմարտությունը Ռոստոմի էության եւ սպանության մասին: Գրքում բազմաթիվ են արխիվային փաստաթղթերը, լուսանկարները: