hrachya

Այսօր Հրաչյա Սարգսյանն ստանձնեց իր պաշտոնն ու խոստացավ երևանցիների համար անել ամեն բան, նրանց կյանքը ավելի լավը դարձնելու համար:

Ես անկուսակցական եմ և ստանձնել եմ քաղաքապետի պարտականությունները, որպեսզի կառավարեմ այն ծրագրերը, որ սկսել եմ, միևնույն ժամանակ ապահովեմ այն խզվածությունը, որ առկա էր գործադիր, օրենսդիր մարմինների ու ավագանու միջև»-, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:

hrachya

Սարգսյանը տեղեկացրեց, որ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին առաջարկելու է «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանին: Նա նշեց նաև, որ Երևանի քաղաքապետարանում ու վարչական շրջաններում սպասվում են կադրային փոփոխություններ:

Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը չի պատրաստվում անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: