qaxaqapet

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանի նորընտիր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին և քարտուղար Լևոն Հովհաննիսյանին:

Պիտի արձանագրենք, որ այսօր ունենք ներդաշնակ իրավիճակ Երևանի քաղաքապետի, ավագանու և քաղաքական մեծամասնության միջև: Սա շատ կարևոր է:

qaxaqapet

Իհարկե, շատ կարևորում եմ, որ քաղաքապետը համագործակցի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների հետ, որովհետև այստեղ էլ համախմբող դերակատարումը շատ կարևոր է: Այս պահին ուզում եմ ասել, որ մինչև օրս ամենայն աջակցություն ենք ցուցաբերել Երևանի քաղաքապետարանին, և, իհարկե, այսուհետ ևս այդ աջակցությունը պիտի շարունակվի:

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և շնորհավորանքների համար: «Գիտակցում եմ, որ սա բավականին մեծ պատասխանատվություն է: