7676788-6789643

Հռոմի Պապը հայտարարել է, որ Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար: Այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ժամանակ։

47865848

«Սուրբ Աթոռը պատրաստ է ամեն ինչ անել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Այս օրերին այնտեղ են մեկնել երկու կարդինալներ, որպեսզի օգնեն բնակչությանը: Նրանց ներկայությունն այնտեղ ոչ միայն Հռոմի Պապի ներկայության նշան է, այլև ողջ քրիստոնյա բնակչության, որն ասում է, որ պատերազմը խելագարություն է, և այն պետք է կանգնեցնել։ Ուկրաինան «ավելի ու ավելի շատ հումանիտար օգնության կարիք ունի», – նշել է Ֆրանցիսկոսը:

76876-5658

Նա կոչ է արել հումանիտար միջանցքներ կազմակերպել, որպեսզի հեշտացվի բնակչությանը կենսական օգնություն ցուցաբերելը, ինչպես նաև դադարեցնել ռազմական գործողությունները եւ առավելության հասնել երկխոսության եւ առողջ բանականության մասով, ինչպես նաեւ հարգել միջազգային իրավունքը: