Չարբախցիներն անելանելի վիճակում. «հուսահատության գազելիներին» փոխարինեց հուսահատությունը` առանց գազելների

Մեր երկրում տրանսպորտի խնդիրը շարունակում է մնալ չլուծված ու քաղաքացիների խոսքով, իրենք այլևս հույս չունեն, որ այս հարցին լուծում կտրվի։ Բավանչ չէ առավոտյան սարսափելի վիճակով հասնում են աշխատանքի՝ իրար վրա լցված, հիմա էլ պարզվեց առհասարակ երթուղին սպասարկող ավտոբուսները գծից հանվում են։

«Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ 41 համարի եւ 67 համարի երթուղայինները չեն աշխատում: Առավոտյան Ներքին Չարբախից եւ Չարբախից աշխատավայր, համալսարան կամ դպրոց գնալը դարձել է իսկական պատուհաս:

Սկզբում լուրեր էին շրջանառվում, թե փետրվարի 1-ից նախկին երթուղիների փոխարեն կլինեն նոր ավտոբուսներ, հիմա դրա մասին էլ խոսակցություններ չկան: Առավոտյան մարդիկ ստիպված են լինում մի քանի կանգառ ոտքով գնալ եւ մի քանի երթուղի փոխելով` մի կերպ հասնել A կետից B կետ:

yertughi

Փաստորեն, այս իշխանության կողմից հռչակված «հուսահատության գազելիներին» փոխարինելու եկավ հուսահատությունը` առանց գազելների: Իսկ թե ի՞նչ է մտածում այս մասին Երեւանի քաղաքապետարանը, կներկայացնենք առաջիկա համարներից մեկում»: