568890-676879

 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունն իրականացնող իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության ու ՀՀ կառավարության միջև ծագած արբիտրաժային վեճերի լուծման համար ՀՀ կառավարությունը նախատեսված գումարից ավելի կծախսի։

4113807418

ՀՀ շահերի պաշտպանության նպատակով փորձագիտական ծառայությունների ձեռքբերման համար նախկինում հատկացված 1 175 000 ԱՄՆ դոլարի փոխարեն կառավարությունը ստիպված կլինի 1 380 000 ԱՄՆ դոլար վճարել։

Հիշեցնենք` «Հյուսիս-հարավ» ճանապարհի ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված չարաշահումների վերաբերյալ 2018թ–ի սեպտեմբերին քրեական գործ էր հարուցվել։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ անհրաժեշտություն է առաջացել ճանապարհի բետոնե ծածկի որակը ստուգելու։

6576879809

Քրեական գործով ավելի քան 500 անձ էր հարցաքննվել, այդ թվում` նախկին նախարարներ։ Խուզարկվել էր Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբոր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Բեգլարյանին պատկանող տարածքը։2019թ–ին հայտնի էր դարձել, որ կապալառուն 2019-ի սեպտեմբերի դրությամբ 2.2 մլրդ դրամ է պարտք 28 շինանրարական ենթակապալառու կազմակերպություններին։