4256-45963

«Փափուկ խաղալիք» եւ «Դեպի ճամբար 3» սիթքոմներից հայտնի դերասանուհի Իլոնա Մկրտչյանը երեկ՝ փետրվարի 20-ին, նշել է ծննդյան 19-ամյակը: Դերասանուհին նախընտրել է տարեդարձը նշել ամենահարազատ ու մտերիմ մարդկանց շրջապատում, ու իր իսկ խոսքով՝ երեկ անցկացրել է լավագույն ծննդյան օրը:

1259688

«Ինչպես բոլոր հոբելյարների դեպքում` օրս սկսվեց շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով: Իհարկե, եղան հետաքրքիր անակնկալներ, բայց սովորաբար ես դրանք կռահում եմ», պատմել է դերասանուհին՝ հավելելով, որ իր համար զարմանալի արագությամբ է թռչում ժամանակը. ինքն էլ չի հասկանում՝ ինչպես է մեծանում տարեցտարի:

«Անկեղծ ասած` չեմ զգում, թե ինչպես են անցնում տարիները, ու թեեւ տարիքով փոքր եմ, բայց ծննդյանս օրերին միշտ թվում է, թե դեռ 16 տարեկան եմ: Ինձ ավելի մոտ եմ զգում մանկությանս ու չեմ ուզում բաժանվել դրանից, բայց նաեւ հասկանում եմ, որ պետք է գիտակցեմ, որ արդեն մեծանում եմ»:

4527-5454566

Երիտասարդ դերասանուհու ներկայիս երազանքները հիմնականում կապված են կարիերայի հետ, իսկ այդ ոլորտում հաջողության պակաս, կարծես, չունի: Իլոնան այս շրջանում նկարահանվում է Արմեն Պետրոսյանի «Սիրո հասակ» հումորային սերիալում, որի մասին բավական ոգեւորված է խոսում.