Ի՞նչ առաջարկ է արել Արարատ Միրզոյանը, որը Լավրովը փոխանցել է Բաքվին. մանրամասներ (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 14-ին, ՌԴ ԱԳ նախարարա Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում պատասխանել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջը տեղի ունեցող բանակցային գործընթացներին: Մասնավորապես դելիմիտիացիայի ու դեմարկացիեյի հետ կապված հարցին նա պատասխանել է, որ Սոչիում պայմանավորվածություն կար և հույս էր հնչեցվել, որ սահմանի դելիմիտացիայի, դեմարկացիայի հանձնաժողովը կստեղծվի մինչև 2021 թվականի ավարտ, սակայն կյանքը ավելի բարդ է:

Այս թեմայի շուրջ նան նաև ասել է, որ երեկ, շփվել է ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ, ով նոր առաջարկներ հայտնել իրեն, որոնք էլ իրենց միջոցով փոխանցվել է Բաքվին: Լավրովը նաև նշել է, որ փորձելու են այնպես անել, որ հանձնաժողովն աշխատի հնարավորինս շուտ:

Ի դեպ, ինչպես տեղեկացնում է 168.am-ը,  ո՛չ ՀՀ ԱԳՆ-ն, ո՛չ ՌԴ ԱԳՆ-ն Միրզոյան-Լավրով հեռախոսազրույցի մասին տեղեկատվություն չեն տարածել:

Տեսանյութ.

error: Content is protected !!