bant

Հունվարի 1-ին «Հրազդան» ՔԿՀ շենքի և գույքի պահպանությունը իրականացնող ԱՆ Կենտրոնական պահպանության աշխատակիցները հերթապահությունը ստանձնելուց առաջ պարզել էին, որ գույքի որոշ մասը բացակայում է, այն է՝ խցերի սառնարանների շարժիչներ, պղնձե խողովակներ, վարդակներ, լամպեր, սանհանգույցների ու լոգարանների ծորակներ, մի քանի խցերի հատակի լամինատները, մետաղական և փատյա դռներ։

qreakataroghakan

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում ստացվեց։ Դեպքը, ըստ նախնական տվյալների, դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 1-ն էր եղել։

Բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին։ Օպերատիվ հարցումներ իրականացվեցին ինչպես շինանյութի և տնտեսական ապրանքների առևտրի, այնպես էլ գունավոր մետաղի ընդունման կետերում։ Ձեռնարկված միջոցառումներով Հրազդանի համայնքային ոստիկանները պարզեցին, որ քրեակատարողական

bant

Հիմնարկի նախկին դատապարտյալներից մեկը, որ ներկայումս պատիժը կրում է մեկ այլ քրեակատարողական հիմնարկում, դեկտեմբերին կնոջ հորն է փոխանցել սառնարանի 4 շարժիչ, նա էլ ապամոնտաժել էր շարժիչներն ու մետաղների ընդունման կետ հանձնել:

Համայնքային ոստիկանները պարզեցին նաև, որ քրեակատարողական հիմնարկից յուրացումը կատարել են նույն հաստատության երեք աշխատակից, որոնցից մեկը՝ Արզական գյուղի, երկուսը՝ Սևան և Հրազդան քաղաքների բնակիչներ։