women

Տարիներ շարունակ կանայք իրենց տանջում են` հասկանալու համար, թե ինչ կազմվածքով աղջիկների են ի վերջո նախընտրում տղամարդիկ։ Մի՞ թե չափազանց նիհար լինելն ավելի գերադասելի է, քան կանացի ու փարթամ կազմվածքը։

model

Այս և մի շարք այլ հարցերի պատասխաններ տվել է սեքսապաթոլոգ Եվգենի Կուլգավչուկը։Միաժամանակ շատ տղամարդկանց համար կարևոր է բարակ գոտկատեղը, որը խոսում է կնոջ առողջ լինելու մասին։Լայն կոնքերը ևս հնարավորություն են տալիս գնահատել կնոջ ծննդաբերելու հնարավորությունը: Ապացուցված է, որ շատ նեղ կոնքը կարող է ոչ միայն խնդիրներ ստեղծել ծննդաբերության ժամանակ, այլև անուղղակիորեն վկայել էնդոկրին համակարգի խանգարումների մասին։

sarah

Կրծքի չափը ևս էական է տղամարդու համար։ Ենթագիտակցորեն այն ցույց է տալիս, թե որքանով է ապագա մայրիկը կարողանալու կերակրել երեխային։Բժշկի խոսքով՝ կառուցվածքի ամենագրավիչ տեսակը «ավազի ժամացույցն» է, կամ, ինչպես ընդունված է ասել`90-60-90-ը։Երկրորդ տեղում, ըստ մասնագետի, կառուցվածքի «տանձ» տիպն է , երբ կինն ունի լայն կոնքեր և նեղ ուսեր։

Բժիշկը հիշեցնում է, որ կազմվածքին զուգահեռ ոչ պակաս կարևոր է կնոջ բնավորությունը։ Որոշ տղամարդկանց համար կնոջ հումորի զգացումը, աշխույժ ու թեթև թնավորությունն ավելի կարևոր են, քան կազմվածքը։