Հայաստանը դարձել է մի երկիր, որտեղ յուրաքանչյուրը կարող է նախարար դառնալ․ի՞նչ սպասել ապագայում

Կարեն Սերոբի Դեմիրճյանը Հայաստանի ղեկավարն էր երկրի բուռն ծաղկման տարիներին։ Ավարտել էր Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, ինժեներ-կոնստրուկտոր էր աշխատել Լենինգրադում, ապա տեղափոխվել էր Երևանի Էլեկտրատեխնիկական գործարան, որտեղ անցել էր բոլոր աստիճանները՝ արտադրամասի վարպետից մինչև ձեռնարկության տնօրեն։

karavarutyun

Նախքան կուսակցական առաջնորդ դառնալն էլ պարտիական կրթություն էր ստացել։ Հայաստանի առաջին դեմքը լինելով` նա աչքի է ընկել Հայաստանի համար կենսականորեն կարևոր որոշումների կայացմամբ:

Ներկայիս Հայաստանում պաշտոններ ստանձնողների մեծ մասը կարելի ասել նորմալ համալսարան էլ չեն գնացել: Հետևաբար որտեղից ունենանք լավ քաղքագետներ կամ լավ պատգամավորներ:

nakharar

Օրինակ Եվրոպայում այդ բեռն ընկած է լավագույն համալսարանների և բիզնեսի բարձրագույն դպրոցների ուսերին։ Հայտնի QS ընկերությունն ամեն տարի հրապարակում է Եվրոպայի լավագույն համալսարանների և բիզնես-դպրոցների ցանկը։ Լավագույն համալսարանների թվում են, ըստ QS-ի հարցումների, նաև Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանն ու դրան կից Բիզնեսի բարձրագույն դպրոցը։Համաշխարհային վարկանիշային ցուցակներում հայկական որևէ բան, ավաղ, չես տեսնի։