Blackfriday

Առևտրի և ծառայությունների մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներում լրացումներ կկատարվեն: Այս նախագծերի ընդունման արդյունքում կկարգավորվի ակցիայի, զեղչի հասկացությունը, եղանակները, կիրառման պայմանները, այդ թվում՝ ժամկետային սահմանափակումը, ակցիայի մասին իրազեկմանը ներկայացվող պահանջները:

sale

Իսկ մինչ այդ, տեղեկանենք, որ մեր երկրում տնտեսվարողների գերակշիռ մասը ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն են տրամադրում եւ սպառողներին մոլորեցնում են: Լինում են դեպքեր նաեւ, որ տնտեսվարողները հայտարարում են, որ իրենց մոտ գործում է զեղչ, մինչդեռ զեղչն իրականում չի կիրառվում կամ գործում է սահմանափակ կամ շատ քիչ քանակությամբ ապրանքների նկատմամբ կամ միայն որոշակի տեսականու համար: 

sale

Այս խնդիրների լուծման նպատակով նախատեսվել է օրենսդրական բարեփոխումներ իրականացնել: Ըստ այդմ՝ գնի իջեցման մասին ցանկացած հայտարարություն պետք է պարունակի նախորդ գինը: Իսկ նախորդ գինը ամենացածր գինն է, որը կիրառվում է վաճառողի կողմից գնի իջեցմանը նախորդող ոչ պակաս քան 30 օրվա ընթացքում։ Բացի այս, զեղչը յուրաքանչյուր դեպքում կարող է տևել ոչ ավել, քան մեկնարկի պահից հետո երեք ամիս անընդմեջ։