«Ես իմ ուկրաինացի գործընկերոջը խոստացել եմ, որ մինչև վերջ իր կողքին եմ լինելու». Թրուդո

Կանադան ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինա։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն այդ մասին գրառում է արել Twitter-ի իր էջում։

5787-57836

«Քիչ առաջ զրուցեցի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ես նրան ասացի, որ Կանադան Ուկրաինային կուղարկի բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի ևս մի խմբաքանակ։ Մենք նաև քննարկեցինք Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և Ուկրաինային ուղարկվող հումանիտար օգնությունը», — գրել է Թրյուդոն։

4578968-53787

Նա նշել է, որ Զելենսկուն հրավիրել է ելույթ ունենալ Կանադայի խորհրդարանի առջև։