teplo

Արմավիրի եւ Արարատի մարզերում լոլիկի եւ վարունգի մշակությամբ զբաղվող ջերմոցատերերը լուրջ խնդիրների առաջ են կանգնել: Գյուղատնտեսները մի կողմից վարկերը չեն կարում փակել, մյուս կողմից տեղեկանում են, որ գազի գինն է թանկանում։ Մի քանի օր առաջ էլ պարզեցին, որ թուրքական լոլիկը շուկայում ոտքի հետ գնում է։ Նման պայմաններում այլևս չեն կարողանում աշխատել և տուն պահել։

jermocner

Չի բացառվում, որ առաջիկայում գյուղատնտեսները սկսեն բողոքի ակցիաներ իրականացնել, ճանապարհներ փակել: Ավելին՝ նրանց խոսքերով՝ այսօր տեղական շուկան ողողված է թուրքական ծագում ունեցող լոլիկով, որն ավելի ցածր գին ունի, քան տեղում աճեցվողը:

varung

«Ճգնաժամ է առաջացնելու, գիշեր-ցերեկ մտածում ենք՝ ոնց ենք վարկերը վճարելու: Չենք քննարկում, թե ինչպես անենք եկամուտ ստանանք, օգուտի մասին արդեն մոռացել ենք, անգամ զրոյականով չենք կարող դուրս գալ, հիմա էլ թուրքական արկղերով լոլիկ են բերում ու վաճառում: Չգիտենք՝ ճանապարհ փակենք՝ հարցը կլուծվի՞. հույս չունենք: Օր ու գիշեր տանջվում ենք, բայց 100 տոկոս վնաս կրում: Արի ու տես, որ մեր կառավարությունը չի արգելում թուրքական լոլիկի մուտքը Հայաստան: