48 մլն եվրոյի ներդրում Լճաշեն գյուղում ջերմոցային տնտեսություն հիմնելու համար. կառավարության որոշման մասին

Կառավարությունը համաձայնություն տվեց Լճաշեն բնակավայրի սեփականությունը հանդիսացող շուրջ 51,4 հա հողամասներն ուղիղ վաճառքով օտարել՝ «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագիրն իրականացնելու նպատակով։ Որոշումն ընդունվեց գործադիրի փետրվարի 17-ի նիստում։

lolik

Որոշման նախագծի հիմնավորմամբ՝ Էդուարդ Օհանյանի կողմից հիմնադրված «Գրին Սոլուշնս» ՍՊ ընկերությունը ցանկություն է հայտնել համայնքում իրականացնել 48 մլն եվրոյին համարժեք դրամի ներդրումային ծրագիր։ Ստեղծվելու են 400-450 նոր աշխատատեղեր։ Նախատեսվում է կառուցել խոշոր արդյունաբերական ջերմոցային համալիր։ 

«Ծրագիրն ընդհանուր առմամբ իրականացվելու է 115 հա տարածքի վրա և ընդգրկելու է Լճաշեն և Վարսեր բնակավայրերի հողերը։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր և 2,7 հա մակերեսով արդյունաբերական տնկարան, մյուս տարածքները կծառայեն ենթակառուցվածքների համար։ 60 ամիս է նախատեսված շինաշխատանքների ավարտի համար, այդ ընթացքում 350-400 ժամանակավոր աշխատատեղեր կստեղծվեն, դրանից հետո կլինի 400-ից ավելի մշտական աշխատանք»,- նշեց Սանոսյանը։

lolik

Ըստ նախարարի՝ աշխատատեղերի մոտ 75 տոկոսը կանանց համար է նախատեսված։ Ակնկալվում է, որ վերջանական արդյունքում տարեկան մոտ 12 հազար տոննա բանջարեղեն կարտադրվի, որի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել։