Ջուրս ամեն ամիս թիվ էր խփում, պարզվեց Հարևանիս մատը խառնա. Հլը դրան նայի, չի էլ ամաչում, գողությամբա զբաղվում

Ես միշտ լսել եմ սենց բաներ, բայց մտքովս չի էլ անցել, որ ինձ հետ կարա նման բան լինի։ Ոչ մեկս էլ ապահովագրված չենք, թե ինչիս վրա էի տենց վստահ, չգիտեմ։

Ուրեմն քանի ամիսա ջուրս թիվ էր կրակում, մտածում էի դե շատ եմ օգտագործում, համ էլ մեր տուն անընդհատ մարդա լինում, բայց դե էլի էնքան մեծ թիվ էր, որ էլի հնարավոր չէր։
Մի խոսքով երբ որ բողոքեցի հարևանիս, ասեց չես մտածում, որ գողանում են, ես էլ զարմացած ասում եմ չէ, ոնցա հնարավոր, ոնց կարան տենց բան անեն, բայց էդ օրվանից էդ միտքը ինձ հանգիստ չի տալիս։

Մեր շենք էլ նոր հարևան էր եկել արդեն քանի ամիս, ու որ հետ եմ նայում, հենց իրա գալուց հետո սկսվեց էս ամեն ինչը։ Էլ ոչ մեկին ոչ մի բան չասացի, զանգեցի մասնագետի, եկավ ամեն ինչ ստուգեց, ու իրոք պարզվեց, որ տենց էլ չհասկացա ոնց էդ հարևանը մեր ջրից էր օգտվում, մեր հաշվին ու ինքը ոչ մի բան չէր վճարում էս քանի ամիսը։

Լավ ես ուղղակի զարմանում եմ, ոնց չեն հասկացել, որ եթե մարդա ապրում էդ տանը, ամեն ինչից օգտվումա, բացի ջրից, ուրեմն մի բան էն չի։ Ոբշմ, ոստիկանություն դիմեցի, բողոք գրեցի, դեռ չգիտեմ դրա հետ ինչ կանեն։