armen-sargsyan

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը կարծում է, որ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն «այնքան էլ պատասխանատու» չվարվեց, հրաժարական տալով:

armen-sargsyan

«Կարծում եմ, որ Հայաստանի նախագահը պարզապես չի ուզում սանձը քաշել, կատարել այն պարտականությունները, որոնք կապված են Հայաստանի համար շատ ոչ պոպուլյար որոշումների ընդունման դժվարությունների հետ, այդ թվում՝ միջանցքները, ենթակառուցվածքները, հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը»,-նշեց Կալաշնիկովն:

nakhagah

Նա կարծում է, որ և՛ պատերազմի, և՛ խաղաղության հարցերում Արմեն Սարգսյանն ավելորդ մարդ էր։ «Սա՝ կոպիտ ասած, ինքն այդ մասին ավելի մեղմ է ասել», — նշեց քաղաքական գործիչը և ավելացրեց, որ Սարգսյանն այլևս չի ուզում կիսել իրական իշխանություն ունեցող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունը: