Փակ և դժվարանցանելի ճանապարհների մասին

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Escarch

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար (կցորդիչով բեռնատարների համար խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ):Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Թալին, Կոտայքի մարզի Աբովյան, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքներում տեղում է ձյուն։

chanapar

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։