«Դուք ձեր իշխանության գերիներն եք». Կաննի կինոփառատոնը հրաժարվեց ռուս արտիստների ընդունել իր հարկի տակ

Կաննի կինոփառատոնն այս տարի հրաժարվել է ընդունել ռուսական պատվիրակությանը։ Միջազգային հարաբերությունների սրման պատճառով Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչները միջոցառմանը չեն մասնակցի, հայտնում է փառատոնի կայքը։

375634654837

«Մեր մտքերն ուղղված են, մասնավորապես, ուկրաինացի արտիստներին եւ կինոարտադրության պրոֆեսիոնալներին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին, որոնք կյանքերն այժմ վտանգի մեջ են։ 2022թ․-ի ձմռանը Կաննի փառատոնը մտել է պատրաստման փուլ։

Եթե պատերազմը չավարտվի պայմաններով, որոնք կբավարարեն ուկրաինացի ժողովրդին, որոշում է կայացվել, որ մենք չենք ողջունի ռուսական պաշտոնական պատվիրակություններին եւ թույլ չենք տա որեւէ մեկի ներկայությունը, որը կապված է ռուսական կառավարության հետ։ Սակայն մենք կցանականայինք պատշաճը հատուցել Ռուսաստնում նրանց, ովքեր ռիսկի են դիմել բողոք հայտնել Ուկարինայի վրա հարձակման եւ ներխուժման դեմ»,- ասված է կազմակերպիչների համատեղ նամակում։