Ինչու՞ ընդդիմադիր պատգամավորը ԿԲ փոխնախագահից 320 000 դրամ պարտքով գումար խնդրեց

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանից 320 000 դրամ պարտքով գումար խնդրեց։

gumar

Երիցյանը պատասխանեց, որ այդքան գումար չունի, ընդամենը 6-7 հազար դրամ կանխիկ գումար ունի։«Ես կասեմ` հեռախոսով ինձ հաշվիդ համարն ուղարկի, 5 վայրկյանում այդ գումարը կնստեր հաշվիդ»,– ասաց Երիցյանը։

nerses

Այս երկխոսությունն ընդդիմադիր պատգամավորի ու ԿԲ փոխնախագահի միջև տեղի ունեցավ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում ԿԲ–ի առաջարկած փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է 2024թ–ի հունվարի 1-ից 20 000 դրամը գերազանցող բոլոր վճարումները, այդ թվում` ֆիզիկական անձանց միջև փոխանցումները, իրականացնել անկանխիկ եղանակով։