Ի՞նչ վրիպակ է թույլ տվել կառավարության աշխատողը, որի պատճառով համայնքը զրկվել է ֆինանսավորումից

Ծրագրի վերնագրում «Ջ. Աղայի» փողոցի փոխարեն տպագրվել է «Ղ. Աղայանի» փողոց, արդյունքում` համայնքին գումարը չի վճարվել ու վերադարձվել է պետական բյուջե։

chanaparhner

Պատճառը, ըստ նախարարության, տեխնիկական վրիպակն է եղել։ Ծրագրի վերնագրում «Ջ. Աղայի» փողոցի փոխարեն տպագրվել է «Ղ. Աղայանի» փողոց, ինչի արդյունքում էլ համայնքին գումարը չի վճարվել ու վերադարձվել պետական բյուջե։

chanaparhner

Սխալը շտկելու համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն այսօր կառավարության նիստում նոր որոշման ախագիծ է ներկայացրել, որտեղ շտկել է ծրագրի անվանումր՝ դարձնելով «Ջ․ Աղայի, Իսակովի, Հերացու, Մասիսի, Պ․ Սևակի, Մաշտոցի փողոցների գազիֆիկացման աշխատանքներ»։Որոշումը կառավարության հերթական նիստում ընդունվել է, ինչի արդյունքում Արևաբույրն ի վերջո կստանա պետության կողմից դեռ 2021թ–ի դեկտեմբերին խոստացած սուբվենցիան։