karavarutyun

2019 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) հաստատել է Հայաստանին 248.2 միլիոն ԱՄՆ դոլար հատկացնելու մասին ծրագիրը։

Այս գումարը նախատեսված էր Հայաստանի տնտեսական հիմնարար և կառուցվածքային բարեփոխումների իրականացման համար:

karavarutyun

Հայաստանի կառավարությունը, սակայն, գումարի ծախսման ուղղությունները փոխել է՝ այդ ծրագրով Հայաստանին հասու միջոցներն ուղղելով ոչ թե կառուցվածքային բարեփոխումներին, այլ նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքների մեղմմանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումների ֆինանսավորմանը, ինչը մի շարք տնտեսագետների գնահատմամբ՝ դարձավ ոչ թե աջակցություն, այլ փողի վատնում, որովհետև առանց գնահատելու տնտեսվարողների կարիքները՝ Կառավարությունը փող բաժանեց և՛ այդ փողի կարիքն ունեցող, և՛ չունեցող տնտեսվարողներին, անգամ նրանց, որոնց բիզնեսը կորոնավիրուսի համավարակի պայմաններում բարգավաճեց։

karavarutyun

Արդյունքում՝ բարեփոխումների համար նախատեսված Հայաստանին հասանելի համարվող 248 միլիոն դոլարը չծառայեց իր նպատակին, փոխարենը՝ Կառավարությունը նույն Արժույթի միջազգային հիմնադրամից հավելյալ՝ 175 մլն դոլար ներգրավեց, ինչի հետևանքով ԱՄՀ-ից Հայաստանը ստացավ 315 մլն ԱՄՆ դոլարի վարկ բյուջեի սպասարկման համար:
Հիմա էլ պարզվում է Կառավարությունը պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտություն ունի, և դրանով պայմանավորված՝ դիմել է ԱՄՀ-ին՝ հերթական վարկը ստանալու նպատակով։

Այս անգամ վարկի չափը կազմում է 51.428 միլիոն հատուկ փոխառելիության իրավունքի չափով, ինչը հավասար է շուրջ 72 մլն ԱՄՆ դոլարի։
Վարկի մարումը կատարվելու է 8 հավասար եռամսյակային մարումներով։