Կարեն Խաչանովին մեկ քայլ է մնացել Ռաֆայել Նադալին հասնելու համար. Ի՞նչ սպասելիքներ ունի մեր թենիսիստը

Թեեւ ծնվել եւ մեծացել եմ Ռուսաստանում, բայց միշտ սերտ կապ եմ ունեցել Հայաստանի հետ, անչափ սիրում եմ Հայաստանը։ Այս մասին ասել է 22-ամյա պրոֆեսիոնալ թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ, համաշխարհային դասակարգման 49–րդ համար Կարեն Խաչանովը:

nadal

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Մելբուռնում ընթացող թենիսի «Մեծ Սաղավարտի» առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության, երկրորդ շրջանում այսօր հանդիպելու է Ֆրանսիան ներկայացնող Բենջամեն Բոնզիին:

khachanov

Այս զույգի հաղթողը երրորդ շրջանում ուժերը չափելու է աշխարհի ուժեղագույն թենիսիստներից մեկի՝ իսպանացի Ռաֆայել Նադալի հետ, որը պայքարից դուրս է թողել գերմանացի Յաննիկ Հանֆմաննին եւ սպասում է իր հաջորդ մրցակցին: