phaylak-hayrapetyan

Երեկ պարզ դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նկատմամբ հարուցված քրեական գործը:

phaylak

Այս առնչությամբ գործարար Փայլակ Հայրապետյանը նշել է, որ ինքը այդ ամբողջ փաստաթղթերի փաթեթը, այդ թվում ապացույցները, Կճոյանի մասնակցությամբ ձայնագրության կասետը, հունվարի 10-ին ուղարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Ես ասել եմ՝ տեսեք, թե ինչ է կատարվում ինձ հետ, 86 տարեկան մարդ եմ, 10 տարի մատերի վրա խաղացնում են: Ես ուրիշ տեղ չունեի նամակ գրելու, որովհետև էլ ոչ մեկին չեմ կարող վստահել: Սա իմ վերջին հնարավորությունն է, ու հիմա ես սպասում եմ վարչապետի պատասխանին, հույս ունեմ, պատասխան կլինի»:

hayrapetyan

Փայլակ Հայրապետյանն շծեց, որ Կճոյանն չի կարող փախչել պատասխանատվությունից: Կճոյանը Աշոտ Սուքիասյանի հետ միասին օֆշորով երեք հատ ձեռնարկություն են բացել, որոնց վրա այդ թալանչի «Ամերիաբանկը» ուղարկել էր վարկային միջոցները: Ես այդ ամբողջը փաստաթղթերով ուղարկել եմ վարչապետին: