Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին կանգնեցված խաչը՝ ուժեղ քամու պատճառով ընկել է

Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում կանգնեցված 44 մետր բարձրությամբ խաչն ուժգին քամու հետևանքով ընկել է: Տեղեկությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը։

4568768947898

Նրա խոսքով՝ առավոտյան են այդ մասին իմացել։ Ավերվածություններ չեն եղել, ոչ ոք չի տուժել, քանի որ խաչը տեղադրված է բարձրադիր և ոչ բնակելի հատվածում:

7548756874

Նշենք,, որ խաչը կանգնեցվել էր անցած տարվա նոյեմբերին ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի: