hapk

Երկու օր առաջ Ղազախստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀԱՊԿ անդամ երկրները որոշում կայացրեցին, խաղաղապահ զորքեր ուղարկել Ղազախստան, երկրի վիճակը կայունացնելու համար։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ կոնտինգենտը չի մասնակցում մարտական օպերացիաներին:

hapk

ՀԱՊԿ խաղաղապահները պատասխանատու են պետական օբյեկտների պահպանության համար: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջ:

hapk

«Ներգրավվել է ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ կոնտինգենտը: Առաքելությունը խաղաղապահ բնույթ ունի: ՀԱՊԿ զինվորները մարտական գործողություններին չեն մասնակցում, չեն զբաղվում գրոհայինների ոչնչացմամբ»,- ասել է Աբաևը՝ հավելելով, որ ՀԱՊԿ խաղաղապահները իրականացնելու են պետական օբյեկտների պահպանությունը: