Ուկրաինայի արևմտյան սահմանին սարսափելի հերթեր են. մարդիկ օրերով սպասում են, որ լքեն երկիրը

Մարդիկ, ովքեր փորձում են հեռանալ Ուկրաինայից, երկու տարբերակ ունեն՝ կա՛մ սպասել հերթում սպասել, կա՛մ թողնել իրենց ավտոմեքենաները և ոտքով հատել սահմանը: Մարդիկ ամբողջ Ուկրաինայից գալիս են այստեղ՝ Կիևից և Ժիտոմիրից, Նիկոլայից և Խարկովից և Կրիվոյ Ռոգից, ինչպես նաև Լվովից և Իվանո-Ֆրանկիվսկից:

674584568

Այստեղ եկած մարդիկ պատմում են. «Նրանք սկսեցին ռմբակոծել ռազմաբազաները: Իրավիճակը ապահով չէր, ուստի մենք որոշեցինք, որ ժամանակն է հեռանալ»:

4768753498

Հեռացած մարդկանց թվերը տարբեր են, բայց առնվազն 300 հազար ուկրաինացիներ ստիպված են եղել լքել իրենց երկիրը ռուսական ներխուժումից հետո։ Միևնույն ժամանակ, Լեհաստանը և ԵՄ այլ երկրներ անվճար կացարան են տրամադրում ուկրաինացի փախստականներին, իսկ Airbnb-ն անվճար ժամանակավոր կացարան կառաջարկի մինչև 100,000 ուկրաինացի փախստականներին: