Kim-Kardashian

Ռեփեր, Քիմ Քարդաշյանի նախկին ամուսին Քանյե Ուեսթի դեմ կարող է քրեական գործ հարուցվել։ 

kanye

Հունվարին արտիստը ինքնագրի խնդրանքից հետո հարձակվել էր իր երկրպագուի՝ երիտասարդ տղամարդու վրա։ Քանյեի երկրպագուն մոտեցել էր նրան և սկսել լուսանկարվել։ Դա խիստ զայրացրել է ռեփերին, և նա սկզբում հրել է տղամարդուն, իսկ հետո երկու անգամ հարվածել գլխին և պարանոցին։ Կա տեսանյութ, որում երևում է, որ տղամարդը ընկել է փողոցում: Հայտնի է նաև, որ Քանյեն կոտրել է տղամարդու քիթը: Քիմը այս մասին ադեն տեղյակ է և այդ երևույթը կապել է վերջին շրջանում Քանյեի չափից ավել դեպրեսիվ վիճակի հետ:

Kanye

Ոստիկանները կարծում են, որ բավարար ապացույցներ կան երգչին հանցագործության մեջ մեղադրելու համար: TMZ-ը գրում է, որ ոստիկանները չեն կարողացել քննության կանչել Քանյեին, քանի որ նա, վկայակոչելով զբաղված գրաֆիկը, չի ներկայացել բաժին։

Քանյեն կարող է կալանավորվել մինչև վեց ամսով, բայց նա կարող է նաև հեշտ պրծնել՝ դատարանի կողմից պարտադրված զայրույթի կառավարման դասընթացների հաճախելով։