Կինս ինձ ու երեխուս թողեց ինչ որ լակոտի համար, բայց ես ինձ չկորցրի, երեխես չպիտի ինձ թուլացած տենա․ հիմա տեսեք կյանքս ոնցա փոխվել, մեկ-մեկ դաժե ասում եմ կնիկս ինձ չթողներ, էսքան լավ բան չէր լինի հետս

Ես չէի ուզի, որ իմ ընտանիքը քանդվի, բայց ոնց ասում են, ունենք այն ինչ ունենք: Կինս մի քանի տարի առաջ ինձ ու աղջկաս թողեց ու փախավ, փախավ իրանից փոքր մի լակոտի հետ ու ոնց հասկանում եմ երկրից էլ են գնացել, դա արդեն ինձ չի հետաքրքրում:

Ցավւ էն էր, որ երեխուս չգիտեի ինչ ասեի, մերը ուրա, խիա մեզ մենակ թողել, իմ ձեռքից էլ ուզում էին աղջկաս վերցնեին, թե բա ես չեմ կարողանալու հոգ տանեմ, եսիմ ինչ: Մի պահ սեպրեսիայի մեջ էի, հետո ասեցի չէ, չպիտի կոտրված տեսնի երեխես ինձ, չնայած կոտրված չէի, ավելի շատ հիասթափված:

Մի քանի ամիս առանց հանգստի աշխատում էի, որ համ մտքերը ինձ չտանջեն, համ էլ բիզնեսս առաջ տանեմ: Երեխուս տանում էի դպրոց, գնում աշխատանքի, հետո երեխուս դպրոցից բերում իմ գործի տեղը, մինչև գործերս պրծնեմ: Այ տենց ոչ էլ թողնում էի ուրիշը գա նայի երեխուս: Հիմա էլ երկու տուն եմ առել, մեկում ապրում ենք, մեկն էլ վարձով ենք տվել: Այ տենց, մեկ մեկ էլ մտածում եմ կինս ինձ եթե չթողներ, ոչ էլ էսքան բաների կհասնեի:

error: Content is protected !!