Կիսուրս իմ դեմքին ժպտում ա, բայց հարևանի մոտ ինչ ասես ասում ա. հլը դրա բառապաշարն ու ասած խոսքերը, դուք էդքանից հետո ի՞նչ կանեիք

Էս կիսուրս սաղի մոտ տպավորություն ա ստեղծում, որ ինքը կիրթ, դաստիարակված ու ամենակարևորը համեստ կնիկ ա: Ես էլ երկար ժամանակ հավատում էի իրա էս ձևերին մինչև որ իմ ականջներով չլսեցի, թե դա ոնց ա իրան պահում: Նենց եմ հիասթափվել արդեն, չգիտեմ էլ ինչ անեմ:

Մի քանի օր առաջ տնից դուրս էի գալու, կիսուրս ու հարևանը իրար հետ զրուցում էին, կոֆե էին խմում; Էդ հարևանն էլ նենց ոչնչոտ բանբասանկչիի մեկն ա; Երբ գալիս ա, սաղ շենքի կյանքը պատմում, քննարկում, քննադատում գնում ա: Հիմա աչքիս սա կիսուրիս քցել ա իրա ջրերը: ԿԱմ էլ ով գիտի մեջը կար, ուղղակի իրա նման մարդ էր պետք, որ բացվի մոտը:

Ուրեմն հաջողություն եմ ասում, տնից դուրս եմ գալիս, մի քանի քայլ եմ անում ու նկատում եմ որ բանալիս մոռացել եմ: Ու արագ հետ եմ դառնում, որ տուն մտնեմ վերցնեմ: Մեկ էլ էդ մտնելուս պահին ի՞նչ լսեմ: Էս կիսուրս հարևանին սենց ա անում՝ դու տեսա՞ր դրա հագածը, հեչ իրան ամուսնացած կնոջ պես չի պահում, կամ յանի էդ ինչ պահվածք էր, եկավ հաջողություն ասեց գնաց: Չէ՞ր կարա մի քանի րոպե հետներս նստեր, հարգանքի նշան ա: Ոչ դաստիարակություն ունի, ոչ էլ մի բան անելու ձև գիտի:

Էս հարևանը ոգևորվեց, իրան էլ թեմա էր պետք, ասում ա ՝ ինչի՞ ինչ չի անում, Վարդուշ ջան: Էս կիսուրս էլ թե բա՝ դու ասա ինչա անում, արած գործի վրայից մի 10 անգամ էլ ես պիտի անեմ: Մատը մատին չի տալիս, սաղ օրը իբր գործերով ա կամ ես ինչ գիտեմ որ ջանդամն ա:

Ու ես սենց քարացած լսում եմ, չգիտեմ ինչ անեմ, ներս մտնեմ, կանգնեմ լսեմ թե թողնեմ գնամ: Ապշել էի ուղղակի կիսուր կոչվածիս պահվածքից: Կյանքում չէի մտածի որ ինքը էդ կարծիքն ունի իմ մասին: Կամ եթե ուներ, կարար ինձ ասեր, ոչ թե սրա նրա մոտ խոսար: չգիտեմ, որոշել եմ ամուսնուս ասեմ, տեսնենք էս հարցը ոնց ենք լուծում:

error: Content is protected !!